Տարեց մարդիկ պետք է կտրուկ նվազեցնեն ալկոհոլի օգտագործումը

17:57 • 22.06.11

Բրիտանացի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ 65 տարեկանից հետո մարդիկ պետք է սահմանափակեն ալկոհոլի չափաբաժինը։ Ինչպես գրում է «Բի-Բի-Սի»-ն, բժիշկները դա բացատրում են նրանով, որ մարդու օրգանիզմը 65-ից հետո ալկոհոլն ավելի վատ է յուրացնում, քան ավելի վաղ տարիքում։

Ալկոհոլային խմիչքների ամենօրյա չափաբաժինը այդ տարիքում չպետք է գերազանցի 1,5 պայմանական միավորը, որը համարժեք է օրական 300 մլ գարեջրին կամ մեկ փոքր գավաթ գինուն։ Ընդ որում, գիտնականների կարծիքով, հենց այդ տարիքից հետո է, որ մարդկանց մոտ ալկոհոլային կախվածություն է առաջանում։

Տարեց մարդիկ պետք է կտրուկ նվազեցնեն ալկոհոլի օգտագործումը