Google–ը ռեկորդ է խփում

10:18 • 22.06.11

Google Inc. կորպորացիային պատկանող կայքերի մեկ ամսվա լսարանը կազմում է ավելի քան 1 մլրդ մարդ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով comScore հետազոտական ընկերության տարածած տեղեկությունը։

Google-ը, այսպիսով, դարձել է ինտերնետ-ընկերություններից առաջինը, որը մեկ ամսվա ընթացքում կարողացել է գրավել այդպիսի մեծ թվով այցելու։ Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում են Microsoft ընկերությանը պատկանող կայքերը։ Մայիսին դրանց լսարանը կազմել է 905 մլն մարդ։

Facebook սոցիալական կայքը մեկ ամսում հաճախել է 714 մլն մարդ, որը նրան թույլ է տալիս զբաղեցնել աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում սոցիալական կայքի լսարանն աճել է 30 %-ով, այն դեպքում, երբ Google-ի մոտ աճը կազմում է 8,4%, իսկ Microsoft-ի մոտ՝ 15%: Այցելուների՝ կայքում անցկացրած ժամանակով Facebook-ը շրջանցում է իր երկու մրցակիցներին։ Ընդ որում, շուկայագետներն առավել մեծ ուշադրություն են դարձնում հենց այս պարամետրի վրա, ինչը հետագայում հնարավորություն կտա սոցկայքին գովազդի շուկայում բարդություններ առաջացնել Google-ի համար։

Google–ը ռեկորդ է խփում