Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները

19:21 • 22.06.11

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում ներկայացվել է «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության ընդլայնման ծրագիրը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն կարծիքներ են հայտնել ծրագրի վերաբերյալ:

Արծարծվել են Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարն առաջարկել է քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, անդրադարձ է եղել առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին: Մասնավորապես, օրակարգային է համարվել ՀՀ-ում փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի և կենսատեխնոլոգիայի զարգացման հեռանկարների քննարկումը:
 

Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները