iPhone 5–ը կթողարկվի սեպտեմբերին

13:28 • 22.06.11

Apple ընկերության Նոր iPhone սմարթֆոնը կունենա երկմիջուկ A5 պրոցեսոր։ Այն ապահովված 8 մեգապիկսել ֆոտոխցիկով և կաշխատի iOS 5 օպերացիոն համակարգով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած երկու անանուն աղբյուրի։

Գործակալության տվյալներով՝ ընկերությունը սարքը կներկայացնի սեպտեմբերին։ Արտաքին տեսքով այն կնմանվի իր նախորդին՝ iPhone 4-ին։ Նշենք, որ iPhone 4-ը օգտագործում է 800 մեգահերց հաճախականությամբ A4 պրոցեսոր և 5 մեգապիկսելանոց ֆոտոխցիկ։
Նշենք, որ երեկ BGR կայքը, վկայակոչելով «վստահության արժանի աղբյուրների» հաղորդում էր, որ նոր iPhone 5-ը կթողարկվի օգոստոսին և արտաքինից մեծապես կտարբերվի iPhone 4-ից։

iPhone 5–ը կթողարկվի սեպտեմբերին