KLM ավիաընկերության ինքնաթիռները կլցավորվեն խոհարարական ճարպով

18:00 • 22.06.11

Նիդերլանդական KLM ավիաընկերությունը պատրաստվում է կերակուր պատրաստելուց հետո մնացած «խոհարարական ճարպն» օգտագործել որպես կենսավառելիք։ Վերամշակված ճարպով կլցավորվեն դեպի Ֆրանսիա և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող ինքնաթիռները։

Ինչպես հաղորդում է ամերիկյան AP գործակալությունը, այդ միջոցառման նպատակն է նվազեցնել ածխածնի արտանետումների քանակը։

Կազմակերպությունը նախատեսում է սեպտեմբերից Փարիզի և Ամստերդամի միջև ավելի քան 200 չվերթ կազմակերպել՝ կենսավառելիքի օգտագործմամբ։

Ի դեպ, 2009թ. նոյեմբերին կենսավառելիքի և սովորական ավիացիոն կերոսինի խառնուրդով լցավորված Boeing 747 ինքնաթիռը (KLM և Air France ավիաընկերությունների համատեղ օգտագործման հանձնված) 90 րոպե տևողությամբ չվերթ  է իրականացրել։

 

KLM ավիաընկերության ինքնաթիռները կլցավորվեն խոհարարական ճարպով