ԱՄՆ–ում մինչև 5 տարի ազատազրկում կսպառնա ապօրինի վերբեռնման համար
ԱՄՆ սենատի կոմիտեն քննարկում է մի օրինագիծ, որի համաձայն ազատազրկման կենթարկվեն այն ինտերնետ-օգտագործողները, որոնք ապօրինի տեսանյութեր կվերբեռնեն համացանց։
Ինչպես հաղորդում Pcworld.com պարբերականը, նոր օրենքը կարող է ազդել YouTube վիդեոհոսթինգի և սոցիալական կայքերի միլիոնավոր օգտատերերի վրա։
Եթե սենատն ընդունի օրինագիծը, և այն ստորագրի նախագահ Բարաք Օբաման, օրինախախտները կարող են պատժվել մինչև 5 տարվա ազատազրկումով։
Պարբերականը նշում, որ որպես հիմք կընդունվի հեղինակային իրավունքների պաշտպանության օրենքների փաթեթը, որին ավելացվել է «հրապարակավ ներկայացում էլեկտրոնային սարքերի միջոցով» դրույթը։
Օրինագիծը, սակայն, որոշակի սահմանափակումներ է մտցնում. օրենքի խախտում չի համարվի այն դեպքը, եթե 6 ամսվա ընթացքում տեսանյութի այցելուների թիվը չգերազանցի 10-ը, իսկ տեսանյութի հեղինակային իրավունքների տիրոջ ընդհանուր կորուստը չանցնի 2500 դոլարը։
Պարբերականը, այնուամենայնիվ, մեջբերելով ինտերնետային փորձագետների կարծիքը, գրում է, որ YouTube-ի օգտատերերը անհանգստանալու կարիք չունեն, քանի որ օրենքը կուղղվի խոշոր խաղացողների դեմ։










