Համակարգչային մկնիկ` յուրաքանչյուր մատի համար

18:20 • 23.06.11

Ճապոնական Double Research & Development ընկերությունը ներկայացրել է Amenbo մանիպուլյատորը, որը թույլ կտա կառավարել համակարգիչը՝ օգտագործելով ձեռքի բոլոր հինգ մատները, հայտնում է CrunchGear–ը։

Amenbo–ն կազմված է 6 հիմնական էլեմենտներից՝ ձեռքի ափի համար նախատեսված հենակից և մատների 5 հենակներից, որոնք հիմքի հետ միանում են լարերով։ Մատի յուրաքանչյուր հենակի մեջ ներդրված է սենսոր, որը հետևում է մատի շարժումներին, ինչպես նաև հաշվարկում է ճնշումը, որը մատը գործադրում է հենակի վրա։

Նորույթի հեղինակները կարծում են, որ այս մկնիկները անհրաժեշտ կլինեն հատկապես անիմացիոն ծրագրերով աշխատելիս։

Համակարգչային մկնիկ` յուրաքանչյուր մատի համար