Apple–ը մտադիր է ներխուժել հեռուստացույցների շուկա

16:29 • 23.06.11

Ամերիկյան Apple ընկերությունը նախապատրաստվում է իր նոր արտադրանքի ` հեռուստացույցի թողարկմանը։ Այս մասին գաղտնիության սկզբունքով ասել է Daily Tech ընկերության նախկին մենեջերը։

Նորույթը համացանցին կմիանա ներդրված Apple TV հավելվածով։ Գաջետը ենթադրաբար կարժենա 2000 դոլար։

Սարքավորման մեջ կտեղադրվի նաև iTunes նվագարկիչը։ Նոր սարքավորումը կարող է շուկայում հայտնվել արդեն 2011–ի աշնանը՝ լրացնելով Apple–ի մի շարք այլ նորույթների շարքը՝ iOS 5 և iCloud, ինչպես նաև iPhone 5, որոնց թողարկումը նույնպես նախատեսվում է աշնանը։

Apple–ը մտադիր է ներխուժել հեռուստացույցների շուկա