Չինաստանի ափամերձ հատվածում «ծովային հրեշ» է հայտնաբերվել

20:39 • 23.06.11

Չինաստանի Գուանդուն շրջանի բնակիչները չեն կարողանում պարզել ծովից ափում հայտնված հսկայական կենդանու ինքնությունը: Ծովային հրեշի երկարությունը կազմում է 16,5 մ, իսկ քաշը՝ մոտ 4,5 տոննա:

Կենդանու մարմինը փաթաթված է ձկնորսական ցանցով. հավանաբար այն ընկել է ձկնորսներից մեկի ցանցը, սակայն վերջինս չի կարողացել կենդանուն ջրից դուրս բերել՝ նրա ահռելի չափերի պատճառով:

Ամերիկյան փորձագետները կասկածամտորեն են տրամադրված: Գիտնական Սքոթ Բեյքերը հայտնել է, որ կենդանին ամենայն հավանականությամբ սովորական կետ է:

«Դատելով կենդանու չափերից՝ այն կապույտ կետի մերձավոր ազգականներից է»,-ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի՝ տեղի մասնագետները կհավաքեն կենդանու ոսկորները՝ հետագայում գենետիկ հետազոտություն անցկացնելու համար, հաղորդում է NEWSru.com-ը:

Չինաստանի ափամերձ հատվածներում կետերը շատ հազվադեպ են հանդիպում:

 

 

Չինաստանի ափամերձ հատվածում «ծովային հրեշ» է հայտնաբերվել