Արգենտինայում չիլիական հրաբխի մոխրից աղյուս կպատրաստեն
Արգենտինայի իշխանությունները պատրաստվում են օգտագործել երկրի հսկայական տարածություններով սփռված չիլիական Պույեուե հրաբխի մոխիրը՝ շինանյութ, մասնավորապես աղյուս ստանալու համար։ Արգենտինական Լա–Անգոստուրա քաղաքի շրջակայքում ավելի քան 4,5 միլիոն խորանարդ մետր մոխիր է հավաքվել։ Առայժմ, սակայն, այդ գաղափարը գտնվում է հետազոտության փուլում։ Մոխրից և ցեմենտից առաջին «հրաբխային» աղյուսն արդեն պատրաստ է, սակայն դրա պիտանելիությունը կպարզեն արդյունաբերական տեխնոլոգիաների արգենտինական ինստիտուտի մասնագետները։
Չիլիական Պույեուե հրաբուխը սկսել է ժայթքել հունիսի 5-ին։










