«Դիջիթեքի» տոմսերի գինը «սիմվոլիկ է»՝ 6000 դրամ

14:24 • 24.06.11

Երևանում 4-րդ անգամ մեկնարկեց «Դիջիթեք–2011»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես ֆորումը։ Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, իսկ նպատակը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին իրենց նորագույն լուծումները ներկայացնելու հնարավորության ընձեռումը։ Ֆորումը բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Դիջիթեքը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս կառավարությանը՝ շփվել ոլորտի ներկայացուցիչների հետ և արդյունքում բացահայտել առաջնահերթությունները։

Ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրի տնտեսության համար կարևոր է զարգացնել ոլորտների արտադրողականությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը, ինչը, բնականաբար, բարձրացնելու է մեր բիզնեսի արտադրողականությունը»,– ասաց վարչապետը։

Ֆորումին մասնակցում են մոտ 30 ձեռնարկություններ ու ընկերություններ։ Այս տարի ֆորումին ներկա են նաև վրացական ընկերություններ։

Այս տարի ֆորումի մուտքը միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով է, իսկ տոմսի արժեքը, ինչպես նշում են կազմակերպիչները՝ «սիմվորիկ է՝ 6000 դրամ»։

«Դիջիթեքի» տոմսերի գինը «սիմվոլիկ է»՝ 6000 դրամ