Ինտերնետը 21–րդ դարի Չե Գևարան է

13:44 • 24.06.11

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավագ խորհդական Ալեք Ռոսը արաբական հեղափոխություններ իրականացնող համացանցն անվանել է «21–րդ դարի Չե Գևարան»,– գրում է Guardian–ը։

«Բռնապետությունները ներկայում առավել խոցելի են, քան երբևէ», – ասել է Ռոսը՝ պարզաբանելով, որ սոցիալական ցանցերն օգնում են պետության և խոշոր պետական կառույցներից իշխանությունը փոխանցել մանր կազմակերպություններին և հենց քաղաքացիներին, ինչպես նաև քանդվում են հիերարխիկ կառուցվածքները։

Քլինթոնի խորհրդականն առանձնահատուկ ընդգծել է սոցիալական Facebook ևTwitter ցանցերի դերը Մերձավոր Արևելքում ժողովրդական ընդվզումների կազմակերպման հարցում։ Ըստ Ռոսի՝ Facebook–ը խթան է հանդիսացել բողոքի համար, բայց, միևնույն ժամանակ, ճիշտ չէ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները անվանել «Facebook–հեղափոխություն»։

Ինտերնետը 21–րդ դարի Չե Գևարան է