Կանայք կարողանում են բացահայտել միասեռականներին
Կանայք կարողանում են ենթագիտակցորեն որոշել տղամարդկանց սեռական կողմնորոշումը: Բնությունը նրանց պարգևել է այդ հատկանիշը, որպեսզի նրանք իզուր ժամանակ ու ջանքեր չծախսեն այն տղամարդկանց վրա, ովքեր, լինելով միասեռական, չեն կարող սերունդ ապահովել, հաղորդում է NEWSru.com-ը:
Տղամարդկանց սեռական կողմնորոշումը, պարզվում է, բառացիորեն արտահայտված է նրանց դեմքին. արական սեռի ներկայացուցիչների դիմագծերի շնորհիվ է, որ կինը կարողանում է տարբերել միասեռականներին:
Կնոջ մոտ այդ հատկանիշն ուժեղանում է մենստրուալ ցիկլի շրջանում, պարզել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները՝ հետազոտելով 40 իգական սեռի ներկայացուցչի:
Աղջիկներին ցույց են տվել 80 տղամարդու նկար՝ խնդրելով պարզել նրանց սեռական կողմնորոշումը. նկարների մի մասում պատկերված են եղել միասեռականներ, մյուսում՝ հետերոսեքսուալներ:
Կանանց այդ հատկանիշը «գործել է» միայն տղամարդկանց պարագայում: Երբ աղջիկներին ցույց են տվել 200 կնոջ նկար, որոնցից 100-ը լեսբուհիներ են եղել, նրանք չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել:










