YouTube-ում բացվել է ռուսական ֆիլմերի բաժին

16:23 • 24.06.11

Google ընկերությանը պատկանող YouTube վիդեոհոսթինգը հունիսի 23-ին «Կինոսրահ» անվանումով նոր բաժին է թողարկել, որտեղ հասանելի է ավելի քան 400 լիամետրաժ կինոֆիլմ։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ֆիլմերի դիտումն անվճար է։
Movies անվանմամբ բաժինը YouTube-ում բացվել է 2010թ. օգոստոնին։

Ռուսաստանն ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից հետո 3-րդ երկիրն է, որտեղ գործարկվել է այս բաժինը։ Բոլոր ֆիլմերը դասակարգված են 13, այդ թվում՝ կատակերգություն, մուլտֆիլմեր, սարսափ, գիտական ֆանտաստիկա ու վավերագրական ֆիլմեր անվանակարգերում։
Կայքում ներկայացված է«Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արտադրության ավելի քան 100, «Լենֆիլմի» 150, Օդեսայի, Գորկու անվան կինոստուդիայի 100 և Star Media կինոընկերության 20 ժամանակակից ֆիլմ։

Ընդ որում՝ «Մոսֆիլմի» ու «Լենֆիլմի» ֆիմերի բաժինն օրական համալրվելու է 1-2 նոր ժապավենով։
Ամեն րոպե YouTube-ի միլիոնավոր օգտատերեր «լցնում են» կայքը 35-ժամյա վիդեոտեսագրություններով, իսկ հոլովակների թիվն օրական ընդհանուր առմամբ հասնում է 170 հազարի։

Movies-ի անգլալեզու բաժնում հասանելի են Հոլիվուդի ու Բոլիվուդի բոլոր դասական ու ժամանակակից ֆիլմերը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին «Մոսֆիլմ» կինոընկերությունը հայտարարեց YouTube-ում սեփական հեռուստաալիքի գործարկման մասին։ 2011թ. կինոստուդիայի ինտերնետ հավաքածուի թիվը գերազանցեց 200-ը։ «Սոյուզմուլտֆիլմ» կինոընկերությունը ևս YouTube-ում ունի իր ալիքը, որտեղ ցուցադրվում է շուրջ 150 խորհրդային մուլտֆիլմ։ Հեռուստաալիքը դիտողների թիվը գերազանցում է 3 միլիոնը։
 

YouTube-ում բացվել է ռուսական ֆիլմերի բաժին