Երեխաների նվնվոցն ամենատհաճ ձայնն է
Երեխայի նվնվոցը չափահասների համար ամենատհաճ ու անտանելի ձայնն է։ Նման եզրակացության են եկել Նյու Փալթսի համալսարանի գիտնականները՝ մի շարք փորձեր անցկացնելու արդյունքում։
Ինչպես գրում է Time ամսագիրը, դժվար թե այս եզրահանգման համար որևէ ապացույց է անհրաժեշտ։
Գիտնականները որոշել են ստուգել մարդկանց աշխատունակությունը, երբ նրանց շեղում են տարբեր ձայներ։ Կամավորներին խնդրել են լուծել մաթեմատիկական խնդիրներ՝ սկզբում լռության մեջ, այնուհետև՝ լսելով երեխայի սվսվոցն ու նվնվոցը և խաղալիքներով խաղալու աղմուկը, ինչը մարդկանց ավելի էր շեղում խնդիրները լուծելիս, քան որևէ այլ աղմուկ։
Որքան էլ տարօրինակ է, մյուս ձայները չեն ազդել մասնակիցների մաթեմատիկական ձեռքբերումների վրա, նշվում է հոդվածում։










