Գիտնականներն ինտերնետի պաշտպանության համար համաշխարհային նոր համակարգ են ստեղծում. «Նյու Յորք Թայմս»

14:27 • 25.06.11

Ինտերնետային անվտանգության մասնագետների մի խումբ այս շաբաթ հանդիպում է անցկացրել Սինգապուրում, որտեղ քննարկվել է նոր համաշխարհային համակարգի գործադրման անհրաժեշտությունը՝ համացանցը հաքերային հարձակումներից պաշտպանելու համար։


Ինչպես գրում է «Նյու Յորք Թայմս»–ը մասնագետներն այդ համակարգն անվանում են «լույսի ճառագայթ», որն առկայծում է վերջին ժամանակները տարբեր տեղեկատվական համակարգերի նկատմամբ հաճախակի բնույթ կրող հարձակումների ֆոնին։
«Կարևոր չէ՝ աշխարհի որ կետում եք գտնվում. դուք կհամոզվեք ցանկացած անձի կամ առարկայի իրական լինելու մեջ»,–ասել է նախագծի ինժեներներից Դեն Կամենսկին։

 

Պարբերականը պարզաբանում է, որ գիտնականները մշակում են թվային կոդերի հատուկ համակարգ, որը հնարավորություն կտա ցանցային տրաֆիկը պաշպպանել վնասակար ծրագրերից, այլ կերպ ասած՝ ստուգել համակարգչի վրա փոխանցվող ամբողջ տեղեկատվությունը՝ և հակառակը։


 

Գիտնականներն ինտերնետի պաշտպանության համար համաշխարհային նոր համակարգ են ստեղծում. «Նյու Յորք Թայմս»