Հայտնի հաքերին աշխատանքի են ընդունել Facebook-ում

23:21 • 26.06.11

Ամերիկացի հաքեր Ջորջ «Գեոխոտ» Հոթսը, ով ապակոդավորել էր iPhone 4-ի օպերացիոն ու Sony PlayStation 3-ի անվտանգության համակարգերը, աշխատանքի է անցել աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցում:

Երիտասարդի վերջին գրառումը սոցիալական ցանցի իր էջում այսպիսին է. «Facebook-ը իրոք հրաշալի աշխատավայր է... առաջին հաքերական մարաթոնն ավարտված է»: Facebook-ում հաքերի աշխատանքի անցնելու մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ PlayStation 3-ի անվտանգության համակարգի ապակոդավորումից հետո Sony-ն Հոթսի դեմ դատական հայց էր ներկայացրել, սակայն կոնֆլիկտը հարթվել էր կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Այդուհանդերձ, Հոթսը օգտատերերին կոչ արեց բոյկոտել համաշխարհային գիգանտի արտադրանքը:

21-ամյա հաքերը հայտնի է նաև լուրջ գիտական միջոցառումներին իր մասնակցությամբ: 2005-ին ու 2007-ին նա դարձել է միջազգային գիտական Intel համաժողովի հաղթող, որոնց ընթացքում մշակվել են մարդու գլխուղեղի համակարգչային հետազոտման ու եռաչափ պատկերների ստացման ծրագրեր, հաղորդում է Lenta.ru-ն:
 

Հայտնի հաքերին աշխատանքի են ընդունել Facebook-ում