Աստերոիդը շարժվում է Երկրի ուղղությամբ

21:35 • 27.06.11

2011 MD անունը ստացած աստերոիդը այսօր կընկնի Երկիր մոլորակի վրա: Տիեզերական մարմինը երկրագնդին էլ ավելի մոտ կհայտնվի, քան ուղեծիրի վրա գտնվող GPRS արբանյակները:

Գիտնականների խոսքերով՝ Երկիր մոլորակն ու աստերոիդը բաժանող տարածությունը շատ փոքր կլինի, ինչի հետևանքով վերջինիս շարժման ուղղության վրա ազդեցություն կունենա երկրի գրավիտացիոն դաշտը, հաղորդում է Вести-ն:

«Հետաքրքիր է, որ աստերոիդը կանցնի Հյուսիսային կիսագնդի, ապա՝ Երկրագնդի Հարավային բևեռի վրայով, ինչից հետո մեր մոլորակի գրավիտացիոն դաշտից այնպիսի ազդակ կստանա, որ նորից կհայտնվի Հյուսիսային կիսագնդի վրա»,-ասել է ամերիկացի գիտնական Պասկալ Տրիկորիկոն՝ հավելելով, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ աստերոիդի մեծ մասը կայրվի մթնոլորտում, որտեղ թեև տպավորիչ, բայց անվտանգ պայթյուն տեղի կունենա:
 

Աստերոիդը շարժվում է Երկրի ուղղությամբ