Facebook-ում 750 միլիոն օգտատեր կա
Facebook սոցիալական ցանցի լսարանը ամբողջ աշխարհով մեկ հասել է ամսեկան 750 մլն ակտիվ օգտատերի։ Այս մասին գրում է TechCrunch–ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ պարբերաբար կայք է այցելում 500 մլն մարդ, սակայն այս ձեռքբերումն առաջին անգամ հայտարարվել էր մոտ մեկ տարի առաջ։
Տեխնոբլոգի կարծիքով՝ ընկերությունում սպասում են 1 մլրդ նիշին, որպեսզի նոր աղմկահարույց հայտարարություն անեն։
Facebook–ի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ակտիվ օգտատերեր են համարվում նրանք, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ այցելել են կայքը։










