Ձկան յուղը կփրկի ալկոհոլիզմից. ուսումնասիրություն

14:16 • 27.06.11

Հնդկական ինստիտուտի բժշկական դպրոցի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ձկան յուղը կարող է ազատել ալկոհոլային կախվածությունից։

Գիտնականներն այդ բացահայտմանը պատահաբար են հանգել։ Ի սկզբանե, նրանք փորձել են պարզել՝ կարո՞ղ է արդյոք ձկան յուղը բուժել երկբևեռ խանգարումները։

Բժիշկների խոսքով՝ արդեն կան զգալի ապացույցներ, որ ձկան յուղը մարդու գլխուղեղի վրա այնպիսի ազդեցություն է գործում, ինչպիսին հոգեմետ դեղամիջոցները։

Ավելի վաղ Սանտյագո դե Կոմպոստալայի ինստիտուտի իսպանացի բժիշկները հետազոտել էին ալկոհոլի ազդեցությունը մարդկանց գլխուղեղի վրա ու եզրակացրել, որ դրա չափից ավելի օգտագործումը կարող է զրկել հիշողություններից։ Նրանք պարզել էին, որ ալկոհոլը վատացնում է երկարաժամկետ հիշողության աշխատանքը, ինչի պատճառով ուղեղը սկսում է դժվար պահպանել հիշողությունը։ Իսկ Անգլիայում անցած տարեվերջին հայտարարեցին, որ ալկոհոլը վտանգավոր է անգամ հերոինից։

Ձկան յուղը կփրկի ալկոհոլիզմից. ուսումնասիրություն