Google-ը «կխաղա» սոցիալական կայքերում
Google ընկերությունը պատրաստվում է նոր ուղղություն զարգացնել՝ խաղեր սոցիալական կայքերի համար։
Ինչպես գրում է ZDnet պարբերականը, Google-ի նոր ուղղության մշակումը ամենևին էլ զարմանալի չէ։ Վերջերս Google-ն անցել է ամսական 1 մլրդ այցելուների սահմանը, սակայն Facebook սոցիալական կայքը առայժմ գերազանցում է նրան կայքում այցելուների անցկացրած ժամանակով։ Ինչպես ենթադրում է պարբերականը, որքան շատ ժամանակ օգտատերերն անցկացնի Google–ի կայքերում, այնքան շատ հայտարարություններ կարող է տեսնել։ Իսկ օնլայն խաղերը միանգամաjն կարող են գրավել օգտատերերի ուշադրությունը։
Օնլայն խաղերի ուղղությունն ակտիվորեն զարգացնոմ են սոցիալական կայքերը և ինտերնետ-ընկերությունները։ Օրինակ Zynga ընկերության ամենահայտնի 4 խաղերը Facebook սոցիալական կայքում ունեն 202 մլն այցելու։










