Ճապոնացիները «գրկախառնվող» բաճկոն են հորինել (տեսանյութ)

20:25 • 27.06.11

Գիտնականները համարում են, որ մարդու համար գրկախառնությունները շատ կարևոր են, մանավանդ՝ մանկական տարիքում: Դրանք օգնում են ավելի ամուր կապ հաստատել ծնողների հետ ու հանգստացնող ազդեցություն են թողնում: Մեծահասակ մարդը ևս իրեն երբեմն միայնակ է զգում, ուստի մեծերի համար ևս գրկախառնությունները կարևոր են, սակայն միշտ չէ, որ կա մեկը, ում կարելի է գրկել:

Նման իրավիճակից ելք են գտել Ճապոնիայի էլեկտրահաղորդակցության համալսարանի մասնագետները. նրանք ստեղծել են Sense-Roid համակարգը, որն իրենից ներկայացնում է այնպիսի մի բաճկոն, որը մարդուն գրկախառնության զգացողություն է պարգևում, հաղորդում է Росбалт-ը:

Համակարգի աշխատանքի համար հարկավոր է երկու բաճկոն. մեկը հագնում է մարդը, իսկ մյուսը դրվում է մանեկենի վրա, որից հետո մարդը մոտենում է մանեկենին ու գրկում այն: Մանեկենի բաճկոնում հատուկ սենսորային սարքավորում է տեղադրված, որը արձանագրում է մարդու շարժումները: Արդյունքում ստացվում է, որ միայնակ մարդը գրկախառնվում է ինքն իր հետ, բայց մասնագետները պնդում են, որ դրանում կա իմաստ:
 

 

Ճապոնացիները «գրկախառնվող» բաճկոն են հորինել (տեսանյութ)