Անտարկտիդայի հալոցքը 50%–ով արագացել է

14:28 • 27.06.11

Արևմտյան Անտարկտիդայի խոշորագույն սառցադաշտը սկսել է 50 տոկոսով ավելի արագ հալչել, քան 1994թ.։ Դա ծովերի մակարդակի գլոբալ բարձրացման կարող է հանգեցնել։

Ինչպես հաղորդում է Business Week պարբերականը, այդ մասին ահազանգում են ամերիկացի և բրիտանացի գիտնականները։ Նրանք նշում են, որ Փան Այլընդ սառցադաշտն այժմ տարեկան մոտ 78 խ.մ է կորցնում, մինչդեռ 1994թ.՝ 53 խ.մ է կորցնում։

Գիտնականներն այժմ փորձում են հասկանալ, թե Անտարկտիդայի սառույցի հատկապես որ մասը կարող է ծովերի մակադակի բարձրացմանը հանգեցնել։

«Ամունդսենա ծովի շրջանի սառցադաշտերն ավելի շատ են նպաստում ծովերի մակարդակի բարձրացմանը, քան Անտարկտիդայի ցանկացած այլ հատված։ Ուստի շատ կարևոր է , որ մենք հասկանանք պրոցեսը»,– նշել է գիտնականներից մեկը։

Անտարկտիդայի հալոցքը 50%–ով արագացել է