Microsoft Imagine Cup մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը (օնլայն քվեարկություն)
X-TEACH թիմը, որն իր Teach Me Now նախագծով հաղթել է հայաստանյան Imagine Cup Armenia 2011 մրցույթը, իրավունք է ստացել մասնակցելու Microsoft Imagine Cup 2011 համաշխարհային մրցույթին: Այն այս տարի անց է կացվելու Նյու Յորքում հուլիսի 8-13-ը:
«Այժմ ընթանում է առցանց հանրային քվեարկություն, և ներկա պահին Հայաստանը 134 մասնակից երկրների թվում զբաղեցնում է 27-րդ տեղը: Եթե լինենք առաջինների շարքում, ժյուրին հիմնական մրցույթում ավելի մեծ ուշադրություն կդարձնի X-TEACH-ի նախագծին»,- PCNews.am-ի հետ զրույցում նշել է X-TECH ընկերության տնօրեն և X-TEACH թիմի ղեկավար Արման Աթոյանը:
Teach Me Now նախագծի նպատակն է ստեղծել խմբակային կրթության փոխանակման հարթակ, որը կմիավորի տարբեր թրեյնինգներ փնտրող ու անցկացնող մարդկանց:
X-TEACH թիմի անդամ Նելլի Ադամյանի խոսքով՝ կայքի միջոցով կկազմակերպվեն և՛ օնլայն, և՛ օֆլայն թրեյնինգներ, միջնորդավճարը կկազմի թրեյնինգների արժեքի 10%-ը:
Հայաստանի օգտին քվեարկել կարելի է՝ այցելելով այստեղ.
1. Հավաքեք պատկերված կոդը և սեղմեք LIKE,
2. Նշեք այն հաշիվը, որի միջոցով ցանկանում եք քվեարկել՝ Facebook, Twitter, Yahoo կամ Google:
Նախագիծը ներկայացնող հոլովակը










