Չինաստանում արջերի համաչինական հաշվեգրում է անցկացվում

17:25 • 27.06.11

Չինաստանի հարավ–արևմուտքում գտնվող Վանլան արգելավայրում արջերի համաչինական հաշվեգրում է սկսվել։ Տեղացի կենդանաբանները հերթական անգամ փորձում են պարզել, թե Չինաստանում քանի մեծ պանդա է ապրում։

Գիտնականները  հաշվեգրման թերթի վրա գրանցում են յուրաքանչյուր «հարցված» արջի տարիքը և  նրա առողջական վիճակի մասին ինֆորմացիա։ Եվ որպեսզի միևնույն պանդան 2–րդ անգամ չհաշվվի, հաշվեգրման պատմության մեջ առաջին անգամ կենդանիներից ԴՆԹ թեստի համար նմուշ է վերցվում։ Նախորդ հաշվեգրման ժամանակ, որը 10 տարի առաջ էր տեղի ունեցել, Չինաստանում 1596 պանդա էր հաշվվել։
 

Չինաստանում արջերի համաչինական հաշվեգրում է անցկացվում