Ջրամատակարարման դադարեցում Աջափնյակի բուժհաստատություններում, Դավթաշեն գյուղում
Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հունիսի 28-ին, ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` «Դիագնոստիկա» միավորման, «Հայաստան» բժշկական կենտրոնի, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկակագիտական կենտրոնի, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի, Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Երևան ջուր» ընկերությունից։










