Առաջիկա 20 տարում մարդը այլմոլորակայինների կհանդիպի
Ռուս գիտնականները պարզել են, որ առաջիկա 20 տարում մարդկությունը կհայտնաբերի ոչ մարդկային քաղաքակրթություններ։
Ինչպես գրում է Guardian-ը, այսպիսի հայտարարություն է արել հայտնի ռուս աստղագետ Անդրեյ Ֆինկելշտեյնը։ Նա նշել է, որ հայտնի մոլորակների 10%-ը նման են Երկրին, և այնտեղ, որտեղ կարելի է գտնել ջուր, կարելի է գտնել նաև կյանք։
Ավելի վաղ NASA-ի աստղակենսաբան Ռիչարդ Հուվերը հաjտարարել էր, որ երկնաքարերի քարացուկներում հայտնաբերել է մանր այլմոլորակային կենդանի էակներ, որոնք նման են երկնային կապտականաչավուն ջրիմուռների: Հուվերի կարծիքով՝ այդ էակներն առաջացել են հեղուկ ջուր ունեցող մոլորակներում։










