Apple–ը կփոխի՞ iPhone–ի և iPad–ի պրոցեսորների մատակարարին

14:10 • 28.06.11

Ամերիկյան Apple ընկերությունը 2012թ. կհրաժարվի իր iPhone սմարթֆոններում և iPad պլանշետներում օգտագործել կորեական Samsung ընկերության բջջային չիպերը։ Այս մասին գրում է Ars Technica կայքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։

Կայքը նշում է, որ Apple–ի համար նոր պրոցեսորների մատակարարը կդառնա  թայվանական Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) ընկերությունը։ TSMC–ը կսկսի A6 չիպեր արտադրել՝ նոր սերնդի սմարթֆոնների և պլանշետների համար։

Այժմ iPhone –ի և iPad–ի սարքերում օգտագործվում է Samsung ընկերության արտադրության A4 և A5 չիպերը։

Apple–և և Samsung–ի միջև հարաբերությունները սրվեցին 2011թ.գարնանը։ Apple–ը Samsung–ին դատի տվեց՝ iPad պլանշետի տեխնոլոգիաների հեղինակային իրավունքների խախտման համար։ Samsung–ը պատասխանեց հակընդդեմ հայցով։

Apple–ը կփոխի՞ iPhone–ի և iPad–ի պրոցեսորների մատակարարին