Եգիպտոսում 3000 տարվա տաճար է հայտնաբերվել

16:36 • 28.06.11

Ներքին Եգիպտոսում՝ Թանիս հին քաղաքում պեղումներ կատարող Ֆրանսիացի հնագետները հայտնաբերել են Մուտ աստվածուհու տաճարի մնացորդները, որը շուրջ 3000 տարեկան է։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությանը։

Հայտնաբերված հուշարձանը բաղկացած է շուրջ 120 կրաքարային բլոկերից։ 78 բլոկերի վրա գրություններ կան, որոնք վկայում են հուշարձանի տարիքի մասին։ Հուշարձանը պատկանում է հին եգիպտական փարավոնների 22-րդ դինաստիային (մ.թ.ա. 943-712թթ.), կառուցվել և վերականգնվել է Օսորկոնե Առաջինի, Երրորդի և Չորրորդի օրոք։

Եգիպտոսում 3000 տարվա տաճար է հայտնաբերվել