Microsoft-ը նոր ծառայություն է մատուցում

23:54 • 28.06.11

Microsoft ընկերությունը հունիսի 28-ին թողարկել է Office 365-ի «ամպամած» ծառայությունը, հաղորդում է Lenta.ru-ն:

Office 365-ն իր մեջ է միավորում Word, Excel և PowerPoint ծրագրերի ինտերնետ-տարբերակները, ինչպես նաև Microsoft-ի հաղորդակցային պլատֆորմը հանդիսացող Exchange, SharePoint և Lync-ը:

Նոր փաթեթը նախատեսված է ընկերություններում օգտագործելու համար: Office 365 լիցենզիան կվաճառվի 40 երկրներում: Այն հնարավոր կլինի ձեռք բերել նաև Microsoft Office Professional Plus փաթեթի հետ միասին, որում առկա է օֆիսային ծրագրերի «օֆլայն» տարբերակը:

Microsoft ընկերությունը Office 365-ը հանրությանն է ներկայացրել 2010-ի հոկտեմբերին: Ընթացիկ տարվա ապրիլին թողարկվել է ծառայության բետա-տարբերակը աշխարհի 38 երկրների համար:

Հիշեցնենք, որ Google ընկերությունը 2006-ից համանման Google Apps ծառայությունն է առաջարկում: Կազմակերպությունները, սակայն, կարող են օգտվել դրանից անվճար միայն այն դեպքում, եթե օգտատերերի թիվը չի գերազանցում 10-ը:
 

Microsoft-ը նոր ծառայություն է մատուցում