3D ֆիլմերի դիտումը օգնում է բացահայտել շլությունը. փորձագետներ

18:33 • 29.06.11

3D ստերոակնոցներով ֆիլմերի դիտումը, որոնք թույլ են տալիս տեսնել մեծ պլանով պատկերներ, օգնում է ախտորոշել թաքնված շլությունը։ Այս մասին հայտնում են Կիևի աչքի միկրովիրաբուժության կենտրոնից։

«Եռաչափ ակնոցով ֆիմի դիտման ժամանակ ներգրավվում են աչքերը, նյարդերն ու ուղեղը։ Եթե դուք դիտում եք եռաչափ ֆիլմ, որի ժամանակ չի դիտվում խոշորացվող էֆեկտ, ապա ձեզ մոտ թաքնված շլություն է ու պետք է դիմել բժշկի»,- նշել է Շուպիկի անվան ազգային բժշկական ակադեմիայի հետդիպլոմային կրթության պրոֆեսոր Յուրի Կոնդրատենկոն։

Պրոֆեսորը նկատում է, որ թաքնված շլությամբ տառապում է ուկրաինացիների 10 տոկոսը։ Միևույն ժամանակ, ըստ նրա, պետք չէ խոսել 3D ֆիլմերի օգուտի կամ վնասի մասին, քանի որ նմանատիպ հետազոտություններ չեն կատարվել։

3D ֆիլմերի դիտումը օգնում է բացահայտել շլությունը. փորձագետներ