Android համակարգով օրական կես միլիոն սարք է ակտիվացվում
Աշխարհում ներկա դրությամբ օրական ավելի քան կես միլիոն Android համակարգով սարքեր է գործածության մեջ մտնում։ Այս մասին Twitter– ի իր միկրոբլոգում հայտնել է Google Android պլատֆորմ մշակող թիմի ղեկավար Էնդի Ռուբինը։
Այս թիվը կես տարում աճել է ավելի քան մեկուկես անգամ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչև այս տարվա մայիսը վաճառված Android համակարգերով սարքերի թիվը հասել էր 100 մլն–ի։
Android–ի հիմնական մրցակիցը iOS պլատֆորմն է, որով աշխատում են Apple բջջային սարքերը։ Ներկա պահին Apple–ը իրացրել է ավելի քան 200 մլն iOS համակարգով սարք, որոնց թվում են iPhone սմարթֆոնները, iPad պլանշետները, iPod touch նվագարկիչներն ու Apple TV հավելվածները։










