Google-ը փորձարկում է իր նոր սոցիալական ցանցը, որը պետք է դառնա Facebook-ի մրցակիցը

11:16 • 29.06.11

Google կորպորացիան երեքշաբթի ներկայացրել է Google Plus սոցիալական կայքը, որը, հեղինակների կարծիքով, պետք է դառնա Facebook սոցիալական կայքի մրցակիցը։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

GooglePlus-ը չունի «ընկերների» միասնական ցուցակ։ Դրա փոխարեն անունները դասավորված են «շրջանակներով»՝ բարեկամներ, գործընկերներ, համադասարանցիներ և այլն։ Ընդ որում գաղտնիության կարգավորումները յուրաքանչյուր «շրջանի» համար առանձին է։
Սոցկայքում նախատեսվում է վիդեոչաթ, որով կարելի է խոսել միանգամից մի քանի հոգու հետ։

Օգտատերերը Google+-ի կարգավորումներում կարող են թվարկել իրենց հետաքրքրությունները, որից հետո նորությունների ցուցակում կարելի է տեսնել թեմատիկ հոդվածներ և վիդեոտեսագրություններ։

Այս պահին Google Plus-ը գտնվում է փորձարկման փուլում, իսկ գրանցումը կատարվում է բացարձակապես էլեկտրոնային հասցեներին ուղարկված հրավերներով։ Ծառայությունը հասանելի կլինի 40 լեզուներով։

Չի հաղորդվում, թե երբ նոր սոցկայքը հասանելի կլինի բոլորի համար ։
 

Google-ը փորձարկում է իր նոր սոցիալական ցանցը, որը պետք է դառնա Facebook-ի մրցակիցը