Ավստրալացին թռչող մոտոցիկլ է հնարել (տեսանյութ)

14:20 • 29.06.11

32-ամյա ավստրալացի էնտուզիաստ Քրիստոֆեր Մելլոյը թռչող մոտոցիկլ է հնարել, որը նա անվանել է Hoverbike։ Նա հավաստիացնում է, որ այն կարող է թռչել 3000 մետր բարձրության վրա՝ զարգացնելով մինչև 200 կմ ժամ արագություն։

Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, սարքն առայժմ չի փորձարկվել, քանի որ Մելլոյը դեռ 100%-ով համոզված չէ փորձնական թռիչքի հաջողության հարցում։

Գյուտարարը չի պարզաբանել՝ որքան է արժեցել նախագծի մշակումը, բայց նշել է, որ շաբաթական ծախսել է միջինը 220 դոլար։ Նա հույս ունի իր գյուտը վաճառել մոտ 72 հզ. դոլարով։

 

Ավստրալացին թռչող մոտոցիկլ է հնարել (տեսանյութ)