Հռոմի պապը արդեն Twitter-ում է

14:22 • 29.06.11

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը էջ է բացել Twitter միկրոբլոգների կայքում։

Հունիսի 28-ի երեկոյան պապն իր առաջին գրառումն է կատարել՝ հաղորդելով Վատիկանի նոր պաշտոնական կայքի բացման մասին։ «Թանկագին ընկերներ, ես հենց նոր թողարկեցի www.news.va կայքը։ Թող փառաբանվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Բենեդիկտ 16-րդ»,- գրել է պապը Twitter-ի անգլալեզու հատվածում։

Հռոմի պապը արդեն Twitter-ում է