Հնարավոր է՝ Շեքսպիրը մարիխուանա է օգտագործել

16:12 • 29.06.11

Յոհանեսբուրգի Վիտվատերսրանդի համալսարանի գիտնական Ֆրենսիս Թեքերեյն արդեն դիմել է բրիտանական իշխանություններին՝ Շեքսպիրի գերեզմանը բացելու թույլատվություն ստանալու համար։ Գիտնականները մտադիր են լազերային տեխնոլոգիայի միջոցով վերստեղծել գրողի կմախքի եռաչափ պատկերը։ Թեքերեի կարծիքով՝ դա վերջապես կօգնի պարզել մահվան ստույգ պատճառը։
Ավելի վաղ անցկացված հետազոտությունների համաձայն՝ Շեքսպիրի միջատամնային ճեղքերը վկայում են, որ նա ծխամորճը ծամելու սովորություն է ունեցել։

Նման եզրակացություն Թեքերեյն արել է ուսումնասիրելով Էյվոնի Սթրատֆորում (Շեքսպիրի գերեզմանատունը–խմբ.) «թաղված» 24 ծխամորճերը, որոնցից 8–ի մեջ հայտնաբերվել են մարիխուանայի մնացորդներ, ինչը և գիտնականներին թույլ է տվել վարկածներ առաջ քաշել Շեքսպիրի՝ մարիխուանայի հանդեպ հակվածության վերաբերյալ, հայտնում է Lifenews–ը։

Շեքսպիրի՝ մարիխուանա ծխելու մասին տեսությունը հաստատում է նաև այն փաստը, որ իր սոնետներից մեկում նա հիշատակում է «հիանալի խոտը»։ 

Հնարավոր է՝ Շեքսպիրը մարիխուանա է օգտագործել