Տիեզերական աղբը կարող էր լրջորեն վնասել Միջազգային տիեզերակայանը

12:55 • 29.06.11

Միջազգային տիեզերակայանին շատ մոտ հեռավորության վրա երեկ սլացել են երկրամերձ ուղեծրի վրա կուտակված տիեզերական աղբի հարյուր հազարավոր բեկորներ։

Երբ չբացահայտված մի օբյեկտ ընդամենը 300 մ հեռավորության վրա 47 հազար կմ/ժ արագությամբ սլացել է Միջազգային տիեզերակայանի մոտով, նրա 6 հոգանոց անձնակազմը թաքնվել է Союз փրկարարական նավակներում , որոնք օգտագործվում են վթարի դեպքում կայանը լքելու համար՝ վերջինիս վնասվելու դեպքում։

Արագ անջատման պատրաստվելու համար Союз կապսուլաների ամրակները, որոնցով նավերն ամրացած են կայանին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ անջատվել են կայանից։

Չորս րոպե անց դիսպետչերներն ավարտի ազդանշան են տվել, և անձնակազմը վերադարձել է իր աշխատանքին. տիեզերակայանում վնասվածքի և ոչ մի նշան այդպես էլ չի հայտնաբերվել։

Տիեզերական աղբը կարող էր լրջորեն վնասել Միջազգային տիեզերակայանը