Անհայտ հաքերները «Ալ Կաիդային» զրկել են ինտերնետից

10:12 • 30.06.11

Անհայտ հաքերները կոտրել են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ցանցը՝ զրկելով նրան ինտերնետում իր տեսագրությունները և հայտարարությունները տարածելու հնարավորությունից։ Այս մասին հաղորդում է NBC News գործակալությունը՝ վկայակոչելով փորձագետներին։

««Ալ Կաիդայի» օնլայն հաղորդակցությունները ժամանակավորապես շարքից դուրս են եկել, և այժմ նա ոչ մի հասանելի կապի միջոց չունի ինտերնետում»,- գրում է NBC News-ը՝ մեջբերելով Flashpoint Global Partners խմբի ներկայացուցիչ Էվան Կոլմանի խոսքերը, որը հետևում է ահաբեկիչների ինտերնետային ակտիվությանը։

«Ալ Կաիդայի» կայքի վրա հարձակումը սկսվել է մի քանի օր առաջ։ Կոլմանի խոսքերով՝ այն «բավական լավ կազմակերպված է եղել և օգտագործվել են համեմատաբար ոչ սովորական մեթոդներ»։ Նրա խոսքերով՝ կայքի վերկանգնման համար կպահանջվի մի քանի օր։

Անհայտ հաքերները «Ալ Կաիդային» զրկել են ինտերնետից