Samsung–ը բողոքում է Apple–ի դեմ
Samsung Electronics ընկերությունը դիմել է ԱՄՆ–ի միջազգային վաճառքի հանձնաժողովին (ITC)՝ Apple–ի արտադրանքի՝ միացյալ նահանգներ ներմուծումը արգելելու պահանջով։
Հարավկորեական հսկան պնդում է, որ Սթիվ Ջոբսի ընկերությունն իր սարքավորումներում ապօրինաբար օգտագործում է հինգ պատենտավորված տեխնոլոգիաներ։
Տեքստի համաձայն՝ խոսքը անլար ցանցերով տվյալների փոխանցման մեթոդների, բրաուզերները՝ հեռախոսների մեջ ներառվելու, թվային ֆայլերը վերարտադրելու ու պահպանելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերը սենսորային էկրանների միջոցով դիտելու մասին է։
«Նշված պատենտներից յուրաքանչյուրը կարևոր է բջջային սարքերի մրցունակ շուկայում Samsung–ի հաջողության համար»,– նշվում է բողոքում։
ԱՄՆ–ում «խնձորային» գաջետների ներմուծման արգելքի որոշում կայացնելու համար ITC–իից կարող է պահանջվել 15–18 ամիս, իսկ իրավաբանական քաշքշուկները կարող են բարդացնել երկու ընկերությունների միջև հաստատված վաղեմի գործնական հարաբերությունները, գրում է Bloomberg–ը։










