«Բարի» sms-ները օգնում են թողնել ծխելը
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդուն աջակցություն հայտնող հեռախոսային SMS-ներն օգնում են թողնել ծխելը, կրկնակի մեծացնում նրա հաջողության հնարավորությունները։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել են Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի բնակիչները։ Նրանց ամեն օր ուղարկվել են խորհուրդներով և խրախուսական բովանդակությամբ SMS-ներ։ Նրանք նաև հնարավորություն են ունեցել ստանալ հստակ հրահանգներ, երբ ծխելու խիստ պահանջ են զգացել՝ ուղարկելով «ծխել» բառը հետազոտական ծրագրի հեռախոսային համարին։
Փորձին մասնակցած 2900 ծխողներից սակայն միայն 10%-ին է հաջողվել շուրջ մեկ տարով թողնել ծխելը։
Այնուամենայնվ, հետազոտողները կարծում են, որ sms-հաղորդագրություններով ծխելը թողնելու մեթոդը պետք է ներառվի ծխելու դեմ պայքարի պետական միջոցառումների փաթեթում։










