Չինաստանը ցանկանում է գնել Facebook–ի բաժնետոմսերը
Չինաստանը ցանկություն է հայտնել գնել այսօրվա դրությամբ ամենաշատ ժողովրդականություն վայելող Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի խոշոր փաթեթը։ Այս մասին երեկ հայտնի է դարձել Լոնդոնի գործարար շրջանակներից, գրում է Взгляд–ը։
Որոշ տվյալների համաձայն՝ Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամներից մեկը ամերիկյան Citibank –ին հանձնարարել է ձեռքբերել Facebook–ի բաժնետոմսերը։
Ավելի վաղ այս բանկը բանակցություններ էր սկսել մերձավորարևելյան երկրներից մեկի պետական ներդրումային հիմնադրամի համար սոցիալական ցանցի բաժնետոմսերի փաթեթը ձեռքբերելու շուրջ։
Facebook–ը մասնավոր ընկերություն է, իսկ բաժնետոմսերը ֆոնդային բորսաներում չեն գնանշվում։ Արդյունքում՝ բաժնետոմսերի ձեռքբերման յուրաքանչյուր գործարք նախևառաջ պետք է արժանանա սոցիալական ցանցի սեփականատերերի հավանությանը։
Լոնդոնյան Սիթիի վերլուծաբաններից մեկի գնահատականներով՝ Facebook–ի կորպորատիվ արժեքը ներկա պահին գնահատվում է 35–40 մլրդ դոլար, և «հենց այսպիսի գումար կստանա ընկերությունը, եթե ընթացիկ տարում դուրս գա ֆոնդային բորսա»։










