Facebook-ը «հրաշալի» ֆունկցիա կներկայացնի հաջորդ շաբաթ
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը նախատեսում է հաջորդ շաբաթ գործարկել նոր հետաքրքիր ֆունկցիա, որը կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գնահատել է «հրաշալի»։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Ցուկերբերգը լրագրողներին հայտնել է հունիսի 30-ին Սիեթլում գտնվող Facebook-ի գրասենյակում։ Նրա խոսքերով նախագիծը մշակվել է Սիեթլի գրասենյակի աշխատակիցների կողմից։
Վերլուծաբանները կարծում են, որ Facebook-ի նոր ֆունկցիան կարող է կապ ունենալ բջջային կամ պլանշետային շուկայի հետ։ Ցուկերբերգը հրաժարվել է նոր նախագծի մասին լրացուցիչ տեղեկություն հաղորդել։
Հիշեցնենք, վերջերս Google ըկերությունը բացեց նոր սոցիալական կայք՝ Google+, որը լրագրողները շտապեցին անվանել Facebook-ի մրցակից։ Վերլուծաբանները կարծում են, որ եթե առաջիկայում Facebook-ը չթարմացնի իր ֆունկցիաները, նրա լսարանի մեծ մասը «կփախչի» Google+:










