Վախեցնող շնաձուկ ու «ծիծաղող» ճպուռ. գիտնականները 300 նոր կենդանի և բույս են հայտնաբերել (լուսանկարներ)
Ֆիլիպինների Լուսոն կղզում և նրա շրջակայքում ուսումնասիրություններ անցկացնող Կալիֆոռնիայի Գիտությունների ակադեմիայի և Ֆիլիպինների համալսարանի գիտնականների խումբը 42 օր տևած աշխատանքներից հետո հայտնաբերել է շուրջ 300 նոր տեսակի կենդանիներ և բույսեր։
Հայտնաբերված կենդանիների շարքում հետաքրքրություն են ներկայացնում շնաձուկը, որը ստամոքսում հավաքած ջրից ուռչում է՝ թշնամիներին վախեցնելու համար, ծիծաղող կնճիթավոր ճպուռը (ցիկադա), ծովաստղերը, որոնք սնվում են բացարձակապես լողաթևերով, և այլն։
Հայտնաբերված նմուշներն այժմ ԴՆԹ փորձաքննության են ենթարկվում՝ ապացուցելու համար, որ դրանք իսկապես գիտության համար նոր տեսակներ են։















