Ռազմական հմտությունները՝ համակարգչային խաղերով (տեսանյութ)

17:00 • 01.07.11

Չինաստանի բանակի զինվորները պատերազմ վարելու հմտություններ կսովորեն Glorious Mission խաղով։ Ինչպես գրում է China Daily-ն, խաղը մշակվել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) պատվերով՝ զինվորների «ռազմական հմտությունները բարելավելու և տեխնոլոգիական գրագիտությունը բարձրացնելու նպատակով»։

Չինացի զինվորներն ու սպաները անմիջական մասնակցություն են ունեցել Glorious Mission-ի մշակման և փորձարկման գործում։
Խաղում մշակված զենքերը, հանդերձանքը և ռազմական տեխնիկան գրեթե ամբողջությամբ համապատասխանում է ՉԺԱԲ-ի սպառազինությանը։

 

Ռազմական հմտությունները՝ համակարգչային խաղերով (տեսանյութ)