Առաջին GSM զանգը կատարվել է 20 տարի առաջ

14:29 • 01.07.11

1991թ. հուլիսի 1-ին նոր փուլ բացվեց համաշխարհային թվային հաղորդակցության մեջ. այդ օրը կատարվեց առաջին GSM զանգը։
Ֆինլանդիայի նախկին վարչապետ Հարի Հոլքերին 20 տարի առաջ այս օրը զանգահարեց Տամպերե քաղաքի փոխքաղաքապետ Կաարինա Սուոնիոյին՝ քննարկելու համար նոր GSM թվային տեխնոլոգիայի առավելությունները, այդ թվում ձայնի փոխանցման գերազանց որակը և հաղորդակցության անվտանգությունը։

Զանգը իրականացնել հաջողվեց Telenokia and Siemens ընկերության (այժմ Nokia Siemens Networks) ստեղծած առաջին GSM-ցանցի միջոցով։

GSM ստանդարտը, որն այժմ ամենատարածվածն է աշխարհում 1987թ. ընդունվել է որպես թվային բջջային տեխնոլոգիաների եվրոպական ստանդարտ։ Այն համարվում է երկրորդ սերնդի ցանց։

GSM-ի հաջողության գրավականն են ձայնի փոխանցման բարձր որակը, միջազգային ռոումինգի ոչ բարդ համակարգը և նոր ծառայույթունները (օրինակ SMS)։ 2001թ. GSM ցանցից օգտվողների թիվը հասավ 500 մլն-ի։Այժմ այս ցանցից օգտվում է ավելի քան 4,4 մլրդ մարդ, իսկ օրական դրան միանում է ևս մեկ միլիոն մարդ։

GSM-ին զուգահեռ զարգանում են կապի այնպիսի առաջատար ստանդարտներ, ինչպիսիք են EDGE-ը, 3G-ն և LTE-ն։

Առաջին GSM զանգը կատարվել է 20 տարի առաջ