Օդանավերն ավելացնում են տեղումները. հետազոտություն

13:25 • 01.07.11

Արևմտյան գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնաթիռները «խոռոչներ են թողնում ամպերի վրա» և անբնական երևույթների են հանգեցնում, որոնք նպաստում են օդակայաններին մոտ գտնվող գոտիներում տեղումների քանակի ավելացմանը։

Ինչպես գրում է The Wall Street Journal պարբերականը, թռչող ինքնաթիռը «ամպերի վրա սառեցնում է ջրի կաթիլները և իրենից հետո թողնում բյուրեղային սառույցի շերտ»։

Այս մասին պատմել է Բոուլդերի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի ֆիզիկ Էնդրյու Հեյմսվիլդը։ Նրա խոսքերով՝ այդ սառցե շերտը սկսում է երկարել մինչև մի քանի մղոն, իսկ հետո թափվում է տեղումների տեսքով։

Ինչպես գրում է պարբերականը, եթե հետազոտության արդյունքները ճիշտ լինեն, ապա ռեակտիվ և տուրբոպտուտակային ինքնաթիռները կարող են անմիջական ազդեցություն ունենալ եղանակային պայմանների վրա։ Իհարկե, առայժմ այդ փաստն ապացուցող միայն մի քանի օրինակ կա։

Այնուամենայնիվ, գիտնականների եզրակցություններն առայժմ միանշանակ չեն։ Դոկտոր Հեյմսվիլդը հույս ունի անցկացնել լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար՝ արդյոք «ինքնաթիռի առաջացրած տեղումները» անմիջապես խոշոր օդակայանների շրջանում են, թե՞ դրանցից ավելի հեռու։

Օդանավերն ավելացնում են տեղումները. հետազոտություն