Սառնարանը տեղեկություն կփոխանցի բջջայինին

19:49 • 01.07.11

Հռոմի Tor Vergata համալսարանից 4 իտալացի ուսանողներ սառնարանի և բջջային հեռախոսի միջև կապ ապահովող սարք են պատրաստում: Տեղադրվելով սառնարանի կողքին՝ այն SMS հաղորդագրություններ է ուղարկում սառնարանի տիրոջը, երբ այս կամ այն մթերքը սպառվում է: Այդ մասին հաղորդում է Corriere della Sera-ն:

Առայժմ նախագծված սարքը դեռ չի առևտրայնացվել` նաև այն պատճառով, որ աշխատում է միայն սննդի փաթեթների վրա հատուկ չիպերով պիտակների առկայության դեպքում: Սակայն ամերիկյան Walmart սուպերմարկետների ցանցը կանխատեսում է, որ մեկ տարվա ընթացքում այպիսի չիպեր կարող են ներառվել լայն սպառման ապրանքների 50%-ի պիտակավորման մեջ:

Նախագիծը, որը ստացել է What’s In My Kitchen անվանումը, դարձել է Ericsson-ի ամենամյա Application Awards միջազգային տեխնոլոգիական մրցույթի հաղթող:
 

Սառնարանը տեղեկություն կփոխանցի բջջայինին