Եկատերինբուրգում բժիշկները ուռուցքը հեռացրել են առանց կտրվածքի
Եկատերինբուրգի վիրաբույժները բացառիկ վիրահատություն են կատարել. նրանք հեռացրել են հիվանդի գլխի ուռուցքը՝ առանց գանգը բացելու։ Ուռուցքը հաջողությամբ հեռացվել է քթնացքերով։
Ինպես հաղորդում է Комментарии գործակալությունը, 21-ամյա աղջկա գլխում բարորակ ուռուցք է հայտնաբերվել, որը, սակայն, այնպես է զարգացել, որ ձևափոխել է դեմքի ձևը և դժվարացրել շնչառությունը։
Սակայն բժիշկները միկրովիրաբուժական սարքերի միջոցով առանց գանգը բացելու և դեմքը վնասելու քթից մաս-մաս հանել են ուռուցքը՝ աղջկա դեմքը վերադարձնելով նախկին տեսքին։










