Twitter-ի դեմ հետաքննություն է սկսվել

10:51 • 01.07.11

ԱՄՆ դաշնային առևտրական հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում Twitter-ի դեմ՝ կապված այս ընկերության կողմից հակամենաշնորհային օրենսդրության խախտման հետ։

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal պարբերականը, իշխանություններին հետաքրքրում է այն հանգամանքը, թե ինչպես է Twitter-ը համագործակցում միկրոբլոգերի կայքի համար հավելվածներ մշակող ընկերությունների հետ։ Հնարավոր է, որ դրանցից որոշներին Twitter-ը նախապատվություն է տալիս, մյուսները, ընդհակառակը, արգելափակում։ Մասնավորապես ԱՄՆ Դաշնային առևտրական հանձնաժողովը ուսումնասիրում է Twitter-ի համագործակցությունը UberMedia ընկերության հետ։

WSJ նշում է, որ հետաքննությունը գտնվում է նախնական փուլում։

Twitter-ի դեմ հետաքննություն է սկսվել