Այլմոլորակայինները երկրագնդի բնակիչներին 40 հազար տարի անց կպատասխանեն

18:28 • 01.07.11

Ռուսաստանի Պուլկովյան աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդր Ստեպանովի խոսքերով՝ այլ մոլորակների բնակիչների պատասխանը հաղորդագրություններին, որոնցում գիտնականները տեղեկություններ են հայտնում Երկրագնդի բնակիչների մասին, միայն մի քանի տասնյակ հազար տարի անց կտրվեն։

Ըստ Ստեպանովի՝ գիտնականներն ազդանշանների միջոցով այլմոլորակայիններին են ուղարկում տեղեկություններ մարդկության՝ երկու սեռից բաղկացած լինելու, թթվածնով շնչելու, ինչպես նաև Երկրի վրա երկաթի առկայության մասին։

Գիտնականը նշում է, որ աստղագետները հաճախ որպես այլմոլորակայինների ազդանշան են ընկալում, օրինակ, մեծ օբյեկտների փայլը, որոնք Արեգակի զանգվածից մի քանի անգամ մեծ են։